Եվրախորհրդարանը սատարել է Եվրահանձնաժողովի առաջարկը, որը ներկայացվել է 2018-ին՝ 2021-ից ամառային ժամանակից ձմեռայինի անցնելու դադարեցման վերաբերյալ, փոխանցում «ԵվրոՊուլս»-ը:
Եվրահանձնաժողովի պատվիրած հարցման տվյալների համաձայն՝ եվրոպացիների առնվազն 80 տոկոսը ցանկանում է ապրել ամբողջ տարի նույն ժամանակով (ենթադրաբար, ամառային ժամանակով):
Համարվում էր, որ ամառային և ձմեռային ժամերին անցումը նվազեցնում է էլեկտրականության ծախսերը: Սակայն, 2017-ին անցկացրած հարցման տվյալների համաձայն, խնայողությունը կազմում է 0.5-ից 2.5 տոկոս: Ըստ որում՝ ժամերը փոխելու օրերին մարդկանց ինքնազգացողությունը վատթարանում է. ճանապարհներին ավտովթարների թիվն ավելանում է: