Monday, 06 05 2024
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին

Իմ մարզումներն «անձեռնմխելի են». Արսեն Ջուլֆալակյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին

Ե՛վ ինձ, և՛ ընբշամարտի աշխարհին ապացուցեցի, որ հնարավոր է և՛ լավ մարզվել, և՛քաղաքականությամբ զբաղվել»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, ով վերջերս Ֆրանսիայում կայացած հունահռոմեկան ոճի ըմբշամարտի մրցաշարում դարձավ ոսկե մեդալակիր: Նրա խոսքով՝ բոլորը կարծում էին, որ եթե պատգամավոր է դարձել, սպորտի ասպարեզում որակական փոփոխություններ կունենա. «Իմ սեփական օրինակով ապացուցում եմ, որ սպորտը և քաղաքականությունը համատեղելի են, ուղղակի պետք է ժամանակի շատ ճիշտ ծրագրավորում կազմակերպել: Իմ մարզումներն «անձեռնմխելի են»»:

Արսեն Ջուլֆալակյանի կարծիքով՝ և՛ սպորտում, և՛ քաղաքականության մեջ անհրաժեշտ է, որ մարդը լինի նպատակասլաց, աշխատասեր, արագ կողմնորոշվող. «Պետք է ասածիդ տերը լինես, ձգտես հասնել այն նշաձողին, որը սահմանել ես, մի քիչ ճանապարհները և գործիքակազմերն են տարբեր: Սպորտում ամեն ինչը հստակ ֆիքսված է, իսկ քաղաքականության մեջ յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում՝ ինչ կիրառել իր նպատակին հասնելու համար:

Եկել եմ այն եզրահանգման, որ քաղաքականության մեջ նույնպես կարելի է պահել բարձր արժեքները, դրա համար պետք է շատ ուշադիր լինես, փորձես հասկանալ դիմացինիդ նպատակները, որպեսզի միայն բարի և լավ մղումներով հանկարծ խաբված դուրս չգաս: Այսինքն՝ դու քո կողմից պահի՛ր ճիշտը և փորձի՛ր կռահել դիմացինի նպատակները, եթե զգում ես, որ արդար չէ քեզ հետ, փորձի՛ր կանխարգելիչ քայլեր ձեռնարկել»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում