Վլադիմիր Էտուշը խաղացել է ավելի քան չորս տասնյակից ավելի ֆիլմերում, ինչպես նաև տասնյակ դերեր է մարմնավորել թատրոնում, գրում է unian.net-ը:
UNIAN-ն առաջարկում է հիշել այն դերերը, որոնք դերասանին հայտնի են դարձրել:
«Բուրատինոյի արկածները»
Դերասանը նկարահանվել է մի քանի հեքիաթների էկրանավորումներում, սակայն ամենահիշարժաններից մեկը Կարաբաս-Բաբաբասի՝ տիկնիկային թատրոնի տնօրենի դերն էր:
«Կովկասի գերուհու» ընկեր Սաախովը

Ընկեր Սաախովը, որ ուզում էր ամեն գնով հասնել Նինային, նշանակալից դեր ունեցավ դերասանի կարիերայում։ «Կովկասի գերուհուց» հետո դերասանին նկարահանման տասնյակ առաջարկներ արեցին. հաճախ առաջարկում էին խորամանկ ու ագահ կերպարների դերեր:
Բացի այդ, ռեժիսոր Լեոնիդ Գադայը բազմիցս հրավիրեց դերասանին իր ֆիլմերում նկարահանվելու:
Ինժեներ Բրունսը «12 աթոռներ» ֆիլմում

1971 թվականին ցուցադրվեց Գադայի «12 աթոռները» ֆիլմը, որտեղ Էտուշը խաղաց հարուստ ինժեներ Բրունսի դերը:
Անտոն Սեմյոնիչ Շպակը՝ «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմում

1973 թ. հանդիսատեսի դատին հանձնվեց «Իվան Վասիլիևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմը, որտեղ Էտուշը մարմնավորեց Շուրիկի հարևանին՝ խաբեբա-ատամնաբույժ Շպակին:
Այս դերից հետո կրկին Էտուշին ծածկեց համազգային սիրո ալիքը, իսկ նրա կերպարի արտահայտությունները դարձան թևավոր խոսքեր:
УНИАН-ի հաղորդմամբ՝ Վլադիմիր Էտուշը իր մահկանացուն է կնքել մարտի 9-ին՝ 96 տարեկան հասակում։











































