ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ հնգօրա այցով մեկնում է ԱՄՆ` մասնակցելու մարտի 11-ից 22-ը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին:
«Այս տարի նստաշրջանի առաջնային թեման է լինելու սոցիալական պաշտպանության համակարգերը, գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների կարողությունների զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու հանրային ծառայությունների հասանելիությունը», – գրել է նա:
https://www.facebook.com/zara.batoyan/posts/10220044054431328









































