Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և իրեն ժամանակավոր նախագահ հռչակած ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն Twitter-ում նամակագրությամբ միմյանց մեղադրել են էլեկտրաէներգիայի անջատվելու համար, որի հետևանքով արդեն շուրջ մի քանի օր է տառապում են երկրի շատ նահանգներ։
«Ես միանգամայն սատարում եմ էլեկտրամատակարարման ազգային համակարգի աշխատակիցներին, որոնք լարված աշխատում են էլեկտրականության վերականգնման ուղղությամբ։ Ես հիանում եմ Վենեսուելայի ժողովրդով, որն առանց վհատվելու դիմադրում է հայրենիքի թշնամիների այդ նոր հարձակմանը։ Մենք կհաղթենք»,-գրել է Մադուրոն։
Ավելի վաղ նա այդ հարձակման մեջ ԱՄՆ-ին է մեղադրել, որն աջակցում է Գուայդոյին՝ այն «մեր ժողովրդի դեմ ամերիկյան իմպերիալիզմի ծավալած էլեկտրական պատերազմ» անվանելով։
«Սաբոտաժի պատճառը կոռուպցիան է, ընտրություններ անցկացնելու անհնարինությունը, երկիր սննդամթերք և դեղորայք ներմուծելու արգելափակումը։ Ամբողջ սաբոտաժն իրականացնում է ուզուրպատորը, և դրանից տառապում է Վենեսուելայի ժողովուրդը»,-իր հերթին իշխանություններին մեղադրելով՝ գրել է Գուայդոն։











































