Friday, 26 04 2024
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ

Մեկ-մեկ նայեք մարդկային դիրքերից

Հայաստանի իշխանությունը հասարակությանը կարծես թե դրել է հիմարի տեղ: Նախ, Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ամեն ինչ պետք է անի կառավարությունը, որ մայիս-հունիս ամիսներին գները նվազեն:

Կառավարությունն իհարկե ամեն ինչ արեց, վարչապետը գնաց էն Հոկտեմբերյանի արևի տակ հարցազրույց տվեց, գյուղնախարարը ամբողջ օրը ցեխի ու թրիքի մեջ գյուղացիների կողքին եղավ, վարչապետը կով կթելու տեխնոլոգիաները բացատրեց, բայց մայիս-հունիսին գները չիջան: Հիմա էլ սկսել են հայտարարել, թե հուլիս-օգոստոսին է գնանկում սպասվում: Սա արդեն երևի թե ծաղր է բնակչության հասցեին: Բանն այն է, որ հուլիս-օգոստոս ամիսներին այսպես թե այնպես տեղի է ունենում սեզոնային տրամաբանական գնանկում, և այստեղ եթե նույնիսկ կառավարությունը ոչինչ էլ չանի, եթե նույնիսկ լուծարվի, հեռանա երկրից, միևնույն է, այդ գնանկումը լինելու է: Ավելին, եթե իշխանությունն ինքնալուծարվի և չխառնվի տնտեսությանը, միգուցե գնանկումն ավելի շատ և տևական կլինի:

Այնպես որ կարիք չկա հասարակությանը դնել տգետի տեղ ու ներկայացնել, թե իբր իշխանության ձեռնարկած քայլերի արդյունքում հուլիս-օգոստոս ամիսներին ականատես կլինենք զգալի գնանկման: Դուք ավելի լավ է ասեք, թե ինչու մայիս-հունիսին ականատես չեղանք, ու Սերժ Սարգսյանն ավելի լավ է բացատրություն տա հասարակությանը, թե ինչու մարտյան խորհրդակցության ընթացքում իր նախանշած տնտեսական արդյունքները իրականություն չդարձան: Ո՞վ էր մեղավոր՝ հենց ինքը Սարգսյանը, որ անհավանական, քրեաօլիգարխիկ համակարգի համար անհնարին նպատակներ էր դնում կառավարության առաջ, թե կառավարությունը, որ ապաշնորհ է և չի կարողանում նվազագույն խնդիրներն անգամ լուծել: Ո՞վ է պատասխան տալու հասարակության առաջ տված խոստումները չկատարելու համար:

Սակայն, պատասխանատվության խնդիրը այստեղ շատ ավելի խորն է: Խնդիրը միայն խոստումներ չկատարելը չէ, այլ ընդհանրապես ժողովրդին հիմարի տեղ դնող քարոզչական քաղաքականություն վարելը: Իշխանությանը թվում է, թե քաղցած կամ կիսաքաղցած մարդիկ դադարել են մտածել, նրանց ուղեղը դադարել է աշխատել, դադարել են հասկանալ՝ ինչ է կատարվում իրենց շուրջը: Իրականում այդ ամենը դադարել է հենց իշխանության մոտ, որը կորցրել է արխայինության և հանրության հանդեպ անբռնազբոս արհամարանքի ողջամիտ չափն ու սահմանը, ու իրեն թույլ է տալիս այդպիսի ցինիկ քարոզչություն իրականացնել, և նաև անել արտագտաղթի թեմայով անկաշկանդ կատակներ:

Ինքնին հասկանալի է, որ իշխանական դիրքերից ժողովրդի վիճակն իրապես ծիծաղելի է: Սակայն, իշխանությանը երևի թե չէր խանգարի այդ ամենին մեկ-մեկ նայել նաև մարդկային դիրքերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում