Մարտի 5-ին առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմանում ոստիկանության Բերդի բաժին ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաք տներից մեկի բակում տղամարդու դի կա։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 34-ամյա Սևան Նավասարդյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի վրա կա մուրճի հարվածի 4 հետք։
Մինչ դատաբժիշկը դիակի զննություն կկատարեր, սպանության վայրից փախուստի դիմած կասկածյալը հայտնաբերվել է։ Նա Բերդի բնակիչ 33-ամյա Նվեր Գինովյանն է:
Վերջինս քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Ըստ աղբյուրի՝ կասկածյալը նախկինում բռնաբարության համար դատապարտված է եղել։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող մուրճը և, ըստ տեղեկությունների, մինչև մուրճով հարվածներ հասցնելը, Ն. Գինովյանը փայտով է հարվածել Ս. Նավասարդյանին։
Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։









































