Այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-ում շարունակում է քննարկվել 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին ԿԸՀ գործունեության մասին հաղորդումը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իր ելույթը սկսեց օդի և ընտրության միջև զուգահեռով: Նրա խոսքով՝ ազատ ընտրությունները թթվածնի պես մի բան են, առանց որի հնարավոր չէ մեր կյանքը:
«Մենք դատապարտված ենք ունենալու ժողովրդի իշխանություն ընտրությունների միջոցով: Մեր խնդիրների մեծագույն մասը գալիս էր նրանից, որ ընտրությունների համակարգը Հայաստանում չէր աշխատում»,- ասաց նա՝ հորդորելով ևս մեկ անգամ հաստատել ազատ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու միասնական կամքը:
ԱԺ նախագահը մյուս քաղաքական ուժերին հրավիրեց ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսել:
Մանրամասները՝ տեսանյութում:












































