Air Canada ավիաընկերության օդանավում, որը թռիչք է կատարել Վանքուվերից Տորոնտո, տարօրինակ դեպք է գրանցվել։ Այն բանից հետո, երբ բիզնես դասի ուղևորը իմացել է, որ ճաշացանկում ձուկ չկա, նա մեծ աղմուկ է բարձրացրել և նույնիսկ սպառնացել է ավիաընկերության աշխատողներին։
«Եթե ես չստանամ իմ ձուկը դուք խնդիրներ կունենաք։ Այսպես թե այնպես ես պետք է ստանամ այն։ Կամ դուք ինձ ձուկ կբերեք, կամ ես ինքս կբերեմ այն ինձ համար»,- ասել է տղամարդը։

Օդաչուները որոշում են կայացրել վերադառնալ օդանավակայան և իջեցնել անհանգիստ ուղևորին ինքնաթիռից։ Արդյունքում թռիչքը հետաձգվել է 5 ժամով, ինչի հետևանքով էլ անհարմարություն է պատճառվել մյուս ուղևորներին։













































