Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Երևան քաղաքի դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Հրաչյա Բադալյանին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գևորգ Երեմյանին Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին:











































