Այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում մեկնարկում է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Կառավարության և գլխադասային հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություններ ստացած 3 նախագծեր քվեարկությամբ չներառվեցին ԱԺ օրակարգ:
«Մենք չենք կարծում, որ դուք նախորդի արտապատճենն եք, այլապես չէինք առաջարկի նախագծը քննարկել, որովհետև գիտեինք, որ նախորդը ամբողջական մեծ կնոպկա է»,- դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա հորդորեց չխեղաթյուրել հանձնաժողովներում քննարկումների բովանդակությունը և փորձել զսպել էմոցիաները. «Եթե փորձենք էմոցիաների պայքար տանել, ապա ինձնից ավելի էմոցիոնալ պատգամավոր հազիվ թե գտնվի ներկա և նախորդ խորհրդարաններում»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































