«Յուվենտուս» ակումբի հարձակվող, պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի զուգընկերուհին՝ Ջորջիանա Ռոդրիգեսը դստեր տեսագրությունն է հրապարակել, գրում է Daily Mail-ը։
Եվան մեկուկես տարեկան է։ Տեսագրությունում երեխան համբուրում է ֆուտբոլիստ Օլիվեր Հաթոնի կերպարով տիկնիկին՝ ճապոնական «Օլիվերը և Բենջին» անիմացիոն ֆիլմից»։
«Եվայի առաջին սերը»,-մակագրել է Ջորջիանան տեսագրությունը։
Տեսագրությունում ներկա է նաև ֆուտբոլիստի ևս մեկ երեխա՝ Ալանան։
Զույգը 4 երեխայի է դաստիարակում։ Երեք երեխաներին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը, միայն Ալանան է Ռոնալդուի և Ջորջինանայի ընդհանուր դուստրը։
https://www.instagram.com/p/BumOZyjArZ9/?utm_source=ig_embed











































