Նաիրիտի կառավարման օպերատորի մրցույթին հետաքրքրության հայտ է ներկայացրել միայն մեկ ընկերություն՝ գերմանական Chemieanlagenbau Chemnitz GmbH ընկերությունը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի նախարարի մամլո քարտուղար Լուսինե Հարութունյանը: Հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ հենց CAC-ն կդառնա Նաիրիտի կառավարման օպերատոր, Լ.Հարութունյանը պատասխանեց, թե ամեն ինչ կախված է գերմանական կողմի հետ հանդիպումների արդյունքներից:
Հիշեցնենք, որ «Նաիրիտ»-ի կառավարման հայտերի ներկայացման վերջնաժամկետը հունիսի 30-ն էր։











































