Համացանցում հրապարակվել է բացառիկ կադր՝ Ալլա Պուգաչովայի լուսանկարները լողափին կիսամերկ արևայրուք ընդունելիս: Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները:
Լուսանկարն արվել է Սև ծովի հանգստավայրերից մեկում՝ դեռևս ԽՍՀՄ տարիներին: Կադրում հայրենական էստրադայի երիտասարդ աստղը պառկել է միայն վարտիքով և ժպտում է:

Ճիշտ է, հրաշալի արտիստուհուն լուսանկարել են մեջքից, սակայն կարելի է տեսնել նրա կազմվածքը, որը չնայած այդ պահին կատարյալ չէր, սակայն առանձնանում էր իր բարեկազմությամբ: Ալլա Բորիսովնայի երկրպագուները նշել են, որ 69-ամյա երգչուհին այժմ այնքան է նիհարել, որ նույնիսկ ավելի լավն է, քան երիտասարդ տարիներին:
Անցյալ ամառ արտիստուհու ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը, նույնպես Instagram-ում հրապարակել էր Պուգաչովայի լուսանկարը լողազգեստով: Երկրպագուներն ապշած էին մնացել էստրադայի աստղի արտաքին տեսքից, որին հաջողվում է այդպիսի գերազանց տեսք ունենալ: Այնուամենայնիվ, Ալլա Բորիսովնան խոստովանել է, որ արդեն զգում է, թե ինչպես է ծերանում. նա դժվարությամբ է առավոտյան վեր կենում, հաճախ պտտվում է գլուխը, և նա ուրախանում է, երբ նրան հաջողվում է վերապրել ևս մեկ օր:









































