Ամերիկացի դերասան Ջոնի Դեպի նախկին կինը՝ դերասանուհի Ամբեր Հերդը, չի հրաժարվի ընտանեկան բռնության մեղադրանքներից, չնայած նախկին ամուսնու ներկայացրած՝ զրպատության հակընդդեմ հայցին, հաղորդում է Daily Mail- ը`վկայակոչելով կնոջ ներկայացուցիչ Էրիկ Ջորջին:
Ըստ նրա՝ Դեպի գործողությունները վկայում են, որ նա «չի կարողանում ընդունել ճշմարտությունը»: Ավելի վաղ Ջոննի Դեպը մեղադրեց Ամբեր Հերդին զրպարտության մեջ` նրան անվանելով «հանցագործ, ոչ թե ընտանեկան բռնության զոհ»:

«Ջոնի Դեպի չմտածված քայլը Ամբեր Հերդին լռեցնելու փորձ է: Բայց նա չի լռելու», – ասել է Ջորջը:












































