Սաուդյան Արաբիայի ԶԼՄ-ները, որտեղ խոսքի ազատությունը խիստ սահմանափակ է, կրկին նախազգուշացում են ստացել: Այս անգամ թագավորության իշխանությունները հայտարարել են հավանական պատժամիջոցների մասին՝ իսլամի և ժողովրդի ավանդույթների հանդեպ վիրավորական արտահայտությունների համար: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
«Մենք կտրուկ միջոցներ կսահմանենք նրանց դեմ, ովքեր հրապարակավ կվիրավորեն Սաուդյան Արաբիային և վերջինիս հպատակներին»,- հայտարարել է երկրի մշակույթի և տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Աբդել Ազիզ Ալ-Մուլհեմը:
Նա նաև ընդգծել է, որ անձեռնմխելի են իսլամը և Մուհամեդ մարգարեն, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի սովորույթները և ավանդույթները: Նրա խոսքերով՝ արգելքի տակ են «երկրի անվտանգությանը սպառնացող» հրապարակումները: