ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչում կայանալիք «Բարսելոնա»-ի հետ դիմակայությունից առաջ «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոսել է Սերխիո Ագուերոյի ու Ֆերնանդինյոյի՝ խաղին հավանական մասկացության մասին:
«Կարծիքս հետևյալն է՝ Ագուերոյի մասնակցությունը խաղին քիչ հավանական է:
Եթե նոր վնասվածք ստանալու նույնիսկ չնչին ռիսկ լինի, ապա թե՛ մեկը, թե՛ մյուսը ոչ մի դեպքում դուրս չեն գա խաղադաշտ:
Ես չեմ ցանկանում վտանգել Ագուերոյի ու Ֆերնանդինյոյի առողջությունը: Պետք է սպասել բժիշկների պատասխանին, այնուհետև՝ որոշում կայացնել»,- հայտարարել է մասնագետը:







































