Ռուսաստանն ու Իրանը ռուսական ապրանքների դիմաց իրանական նավթի մատակարարումների մասին բանակցությունների ընթացքում կարող են պայմանավորվել Բուշեհրում ատոմակայանի երկրորդ բլոկի շինարարությունում ներդրումների մասին:Այս մասին Kommersant-ի հետ հարցազրույցում հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային:
Մասնավորապես, ըստ նրա, նավթի մատակարարումներից ստացվող միջոցների մի մասն Իրանը կարող է ուղղել ռուսական ընկերությունների կողմից երկրորդ բլոկի շինարարությանը:
Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանը կարող է օրական 500 հազար բարել իրանական նավթ ստանալ, ինչը կազմում է տարեկան մոտ 25 մլն տոննա: Նավթը կարող է մատակարարվել ռուսական սարքավորումների ու ապրանքների դիմաց:









































