Լոնդոնի «Արսենալ»-ը հետաքրքրվում է Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով:
Daily Mail-ի տեղեկացմամբ՝ «զինագործներ»-ը պատրաստ են 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց 50 մլն եվրո առաջարկել:
Նշվում է, որ 2014թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լոնդոնյան ակումբը պատրաստվում է ծախսել մոտ 150 մլն եվրո:
Պոգբայի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:









































