Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը այցելել են Հյուսիսային Իռլանդիա, որտեղ հանդիպել են տեղի բիզնեսի և արվեստի աշխարհի ներկայացւցիչների հետ: Նրանք նաև մյուզիք-հոլում բար են գնացել, որտեղ նրանք անձամբ գավաթներում գարեջուր են լցրել՝ տեղեկացնում է Mashable-ը։
Այդ զվարճալի տեսարանը տեսանկարահանվել է։ Հոլովակում դքսուհին լյուրեքսի տպավորիչ կանաչ զգեստով է։
Հարկ է նշել, որ Իռլանդիայում կանաչ գույնը համարվում է ավանդական: Դժվար է մտածել, որ գույնի ընտրությունը Քեյթ Միդլթոնի համար պատահականություն է եղել։
🍺 Getting the party started at @BelfastEmpire, where The Duke and Duchess of Cambridge are celebrating young people who are making a real difference in Northern Ireland #RoyalVisitNI pic.twitter.com/JFnIPdy9do
— Kensington Palace (@KensingtonRoyal) February 27, 2019









































