Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Երևան քաղաքում 2011 թ. մայիսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2011 թ. ապրիլի համեմատ, աճել են 0.2%-ով: Այս մասին ասվում է Կադաստրի պետական կոմիտեի այսօր հրապարակած «Անշարժ գույքի շուկայի մայիս ամսվա վերլուծություն» զեկույցում:
Հանրապետության քաղաքներում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2011 թ. մայիսին ապրիլի համեմատ, աճել են 0.1%-ով:
Երևան քաղաքում 2011 թ. մայիսին անհատական բնակելի տների շինության 1 քմ մակերեսի շուկայական միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը), 2011թ. ապրիլի համեմատ, աճել են 0.4%-ով:
2011 թ. մայիսին հանրապետության քաղաքներում, բացի Երևանից, անհատական բնակելի տների շինության 1 քմ մակերեսի շուկայական միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը), 2011 թ. ապրիլի համեմատ, նվազել են 0.2%-ով:









































