Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Սերժ Սարգսյանի երկու ուժային հենարանները

Սերժ Սարգսյանի եկմհամագումարյան ելույթը ակնհայտորեն կարելի է որակել որպես մարտակոչ, որը, սակայն, երկրապահներին ուղղվում է ոչ թե արտաքին թշնամուց պաշտպանվելու համար, այլ ներքին մարտահրավերներին դիմագրավելու համար:

«Մեր առջև հին հակառակորդն է: Վհատվածությունն ու հուսահատությունը: Սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը: Հասարակության մյուս անդամների հանդեպ վստահության պակասը: Մշուշի մեջ և մշուշից անդին տեսնելու անկարողությունը: Հոգնածությունն ու անվճռականությունը: Սրանք են եղել մեր իրական թշնամին նախորդ տասնամյակներում: Սրանք են դարանել գալիքի ճանապարհին: Սրանց ենք հաղթելու մենք ու մերօրյա երիտասարդները»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը ներքին խնդիրները լուծելու հարցում դիմում է ԵԿՄ-ի օգնությանը, ինչը և մենք կանխատեսել էինք համագումարի նախօրեին արված մեր անդրադարձում: Եվ սա հատկապես հատկանշական է այն իրողության պարագայում, որ ԵԿՄ համագումարին զուգահեռ տեղի էր ունենում նաև ԲՀԿ-ի համագումարը, որտեղ, իհարկե, Սերժ Սարգսյանի վստահության հարց դրված չի եղել, Սերժ Սարգսյանը կրկին եղել է անձեռնամխելի, սակայն հնչել են ԲՀԿ-ի շուրջ համախմբվելու կոչեր, որոնց ենթատեքստում եղել է Սարգսյանի ոտքի տակի հողը թուլացնելու մարտավարությունը: Իսկ այս ամենին դիմագրավելու այլ փաստարկ, քան ուժային ռեսուրսները, Սերժ Սարգսյանը չունի: Նա իր տնտեսական քաղաքականությամբ կատարելապես տապալվել է, նա տապալել է նաև ներիշխանական ֆորմացիայի գործընթացը և չի կարողացել ձևավորել իշխանություն, որում կունենար անսասան հեղինակություն և ազդեցություն: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը նախագահության ավելի քան 6 տարիների ընթացքում չի կարողացել լուծել որևէ տնտեսական և քաղաքական խնդիր: Միակ խնդիրը, որ նա լուծել է, ըստ էության, «բաժանիր, որ տիրես» սկզբունքով ներիշխանական և ներհամակարգային շահերի բախում առաջացնելն է, որը, սակայն, կառավարման հարցում օգտակար է նախագահությունը գլորելու իմաստով: Նախագահություն փոխանցելու կամ իշխանություն պահպանելու տեսանկյունից շահերի բախման վրա կառավարելու մարտավարությունը ոչ միայն անարդյունավետ է դառնում, այլ նաև ժամանակի ընթացքում կարող է դառնալ շատ վտանգավոր:

Այս իսկ պատճառով Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է լինում ուժային հենարանների ձևավորմանը, ներքին մարտահրավերներին դիմագրավելու համար, իր անձնական իշխանությունը ներքին մարտահրավերներից պաշտպանելու համար: Եվ պատահական չէ, որ Սարգսյանը դնում է երկու սերունդների խնդիրը ԵԿՄ-ի առաջ՝ ԵԿՄ և երիտասարդներ: Երիտասարդներին ՀՀԿ-ն ակնհայտորեն արդեն նետել է մարտի և սա մենք տեսել ենք սկսած Երևանի քաղաքապետի ընտրություններից, երբ թաղային խուժանն ու խաժամուժը ապահովեց Տարոն Մարգարյանի հաղթանակը: Սա տեսնում ենք նաև այսօր, տնտեսագիտական համալսարանում, իսկ վերջերս էլ՝ Մաշտոցի պողոտայում հայտնի իրադարձությունների տեսքով: Սա, այսպես կոչված, փողոցային-թաղային ուժն է, որը կնետվի քաղաքացիական-երիտասարդական ընդդիմադիր ռեսուրսի դեմ: Իսկ ԵԿՄ-ն էլ, ըստ էության, դիտարկվում է որպես զինված ուժ, որը կկանգնի արդեն քաղաքական ռեսուրսի դեմ:

Դատելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի դիրքորոշումից և, այսպես ասած, պատասխան խոսքից, որի անունը 2008 թվականի փետրվարյան զարթոնքին վանկարկվում էր Ազատության հրապարակում, ԵԿՄ-ն ընդունում է Սերժ Սարգսյանի ուժային հենարանը լինելու հայտը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում