Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատասխանել է Ժոզե Մոուրինյոյի մեկնաբանություններին:
«Ես ճիշտ չեմ համարում հիմար վեճեր հրահրել: Մոուրինյոյի մասին չեմ խոսել իմ մամուլի ասուլիսների ժամանակ: Չեմ պատրաստվում դա անել նաև հիմա:
Գիտեմ միայն, որ այս իրավիճակն ավելի նվաստացուցիչ է «Չելսի»-ի համար, ոչ թե իմ»,- ասել է Վենգերը:







































