Գերմանիայի և Լեհաստանի գիտնականների միջազգային խումբը հարուստ նյութական մշակույթ է հայտնաբերել Կոնգոյի դեմոկրատական հանրապետության հյուսիսային մասում բնակվող արևելյան շիմպանզեների մոտ: Հետազոտողները կապիկների կողմից պատրաստված և սնունդ հայթայթելու համար նախատեսված տարբեր արտեֆակտներ և գործիքներ են հայտնաբերել, հաղորդվում է Phys.org-ի մամլո հաղորդագրությունում:
Մասնագետները 12 տարի հետևել են 50 հազար քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնեղ շիմպանզեների պոպուլյացիայի ներկայացուցիչների վարքագծին: Նրանք փաստաթղթավորել են 20 տարածքներից հայտնաբերված կապիկների կողմից օգտագործվող պարզունակ գործիքները, ինչպես նաև սննդի մնացորդները և զանազան թափոնները:
Հետազոտողները նոր տեսակի արտեֆակտներ են հայտնաբերել, այդ թվում Dorylus տեսակի քոչվոր միջյուններ հավաքելու համար նախատեսված երկար փայտե ձողերը, բարակ կարճ ձողերը Ponerinae տեսակի մրջյուններ հավաքելու համար և ամուր ձողերը meliponinov մեղուների համար: Հայտնաբերվել է նաև սնունդ մշակելու նախկինում չգրանցված մեթոդներ, ինչպիսին է խխունջների և կրիաների տրորումը ամուր հիմքի վրա:












































