Ավարտվեց Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի տափօղակով հոկեյի խմբային փուլը: Արդեն հայտնի են քառորդ եզրափակիչի մասնակիցներն ու փլեյ-օֆֆի զույգերը:
Աշխարհի գործող չեմպիոն Շվեդիայի հավաքականը Ֆինլանդիայի, ԱՄՆ-ի և Կանադայի թիմերի հետ նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր, իսկ ռուսները, սլովենացիները, ավստրիացիները, նորվեգացիները, շվեյցարացիները, լատվիացիները, չեխերը և սլովակները կպայքարեն մյուս 4 ուղեգրերի համար:
Հոկեյ, տղամարդիկ, փլեյ-օֆֆ
Սլովենիա – Ավստրիա (հաղթողը 1/4 եզրափակիչում կխաղա Շվեդիայի դեմ)
Ռուսաստան – Նորվեգիա (հաղթողը 1/4 եզրափակիչում կխաղա Ֆինլանդիայի դեմ)
Շվեյցարիա – Լիտվա (հաղթողը 1/4 եզրափակիչում կխաղա Կանադայի դեմ)
Չեխիա – Սլովակիա (հաղթողը 1/4 եզրափակիչում կխաղա ԱՄՆ-ի դեմ)
Հավելենք` լրացուցիչ որակավորման փուլի բոլոր խաղերը կկայանան փետրվարի 18-ին:





































