Sunday, 05 07 2026
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Մոսկվայի համար ընդունելի կլինի այն նախագահը, որն էականորեն չի փոխի Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը. Մարկեդոնով

2013թ. Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններին անմիջապես հաջորդեցին ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի ժառանգորդի հավանական թեկնածուի մասին խոսակցությունները: Թվում է, թե այս օդից կախված հարցին պետք է պատասխան տա Մոսկվան, քանի դեռ իրենք իշխանությունները չեն որոշել ժառանգորդին կամ որոշել են, սակայն չափազանց վաղ են համարում դրան անդրադառնալը:

Եթե հաշվի առնենք այն, որ 2013թ. դեկտեմբեր ամսին ՀՀ գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի ամփոփիչ ասուլիսի որոշ դրվագներին քննադատորեն անդրադարձել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ի դեպ, անդրադարձերի շարքով, տեսակետներ տարածվեցին, թե Քոչարյանի անդրադարձերը համաձայնեցված են Մոսկվայի հետ, ապա չի կարելի բացառել, որ Մոսկվան փորձում է, առաջ ընկնելով իրադարձություններից, երևան բերել Քոչարյանի թեկնածությունը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս հարցին անդրադարձավ Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը: Նա նշեց, որ նման հարցեր բարձրացնելը խոսում է այն մասին, որ երկիրն իրեն անկախ չի համարում: Ըստ նրա՝ պետք չէ չափազանցնել աշխարհաքաղաքական ընտրության հարցը և ենթադրել, թե հայաստանյան քաղաքականությունը թելադրված է Մոսկվայի կողմից, առավել ևս Հայաստանի անկախությունը սահմանափակված է աշխարհաքաղաքական ընտրությամբ:

«Ցանկացած թեկնածու, եթե նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրվի նախագահ, չի կարող, չէ՞, լինել հակառուսական նախագահ՝ ելնելով այն աշխարհաքաղաքական իրողություններից, որոնք կան տարածաշրջանում: Ուստի նման մտավախություններ այսօր չկան: Հիմա ՌԴ-ն նույնիսկ չգիտի Վլադիմիր Պուտինը կգնա հաջորդ պաշտոնավարման, թե ոչ, ուստի Հայաստանի մասին ինչ-որ հստակ բան իմանալն անհնար է, որը, ի դեպ, Ռուսաստանի քաղաքական օրակարգում առաջին տեղը չի զբաղեցնում, ՌԴ-ին սիրիական հակամարտությունը, ԱՄՆ հետ հարաբերություններն ավելի են անհանգստացնում, քան Հայաստանը»,- նշեց նա:

Մարկեդոնովը նաև վստահ է, որ այն քաղաքական գործիչը, որն էականորեն չի փոխի Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը, ապա Մոսկվան կընդունի նրան, սակայն այստեղ, նրա համոզմամբ, Մոսկվայի դիրքորոշումը չէ, որ կարևոր է, այլ հենց հայ ժողովրդի ընտրությունը:

«Եթե այն մարգինալ խմբերից, որոնք դուրս էին եկել դեկտեմբերին Վլադիմիր Պուտինի դեմ ակցիայի, նախագահի թեկնածու առաջադրվի, կհաղթի՞, ըստ Ձեզ: Ես կարծում եմ` ոչ: Հայկական էլիտան պետք է որոշի: Ի դեպ, սեպտեմբերի 3-ը Հայաստանի համար կյանքի ավարտ չէ, փոխվում են հանգամանքները, փոխվում է քաղաքականությունը, բայց որևէ մեկը չի երդվել, թե սա մշտական բնույթ է կրելու: Չի բացառվում, որ լինեն հանգամանքներ, որոնք կփոխեն Հայաստանի վեկտորն այլ ուղղությամբ: Ուստի ես չէի շտապի, ամեն դեպքում դա հարց է, որը պետք է հայ ժողովուրդը լուծի: Ռուսաստանին կարող է դուր գալ կամ չգալ այս կամ այն թեկնածուն կամ նախագահը, բայց Մոսկվան չի որոշելու»«- նշեց ռուսաստանցի փորձագետը:

Հարցին, թե նախորդ նախագահները չե՞ն ունեցել արդյոք Ռուսաստանի աջակցությունը, պատասխանեց. «Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանին Մոսկվան էր ընտրել, ժողովուրդն էր ընտրել: Հետսովետական երկրների ընդդիմությունները միշտ համարում են, որ հաղթում են, բայց ամեն դեպքում այս երկրներում ընդդիմությունն այնպիսի պոպուլյարություն չունի, ինչպես իշխանությունները, ժողովուրդը նախընտրում է կայունությունը, ինչո՞ւ, դա ևս հասկանալի է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում