Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալ»-ն այսօր Իսպանիայի Լա Լիգայի 24-րդ տուրում 3:0 հաշվով առավելության է հասել «Խետաֆե»-ի նկատմամբ:
Այս մրցավեճի 66-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել մադրիդյան ակումբի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ում խփած գնդակի արդյունքում վերացել են խաղի հաղթողի վերաբերյալ բոլոր կասկածները:










































