Ինչպես գրում է The Daily Mail-ը՝ «Այդպիսի բան ոչ մի դուստր չի ների սեփական հորը, եթե դա նույնիսկ Բարաք Օբաման է»: Թերթը պատմում է, որ օրեր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ Բարաք Օբաման երկու անգամ շփոթել է իր դստեր տարիքը: Բանն այն է, որ նրա դուստրը` Մալին, 12 տարեկան է, մինչևդեռ Օբաման երկու անգամ ասել էր, որ նա 13 տարեկան է:
«Գուցե սա նախագահի համար ոչ ամենամահացու մեղքն է, որի համար պետք է փոխհատուցել Սպիտակ տանը, բայց սեփական տանը, իհարկե, հեշտ չի լինելու: Չնայած նախագահին կարելի է հասկանալ, հնարավոր է՝ նա արագացնում է զարգացումները, գուցե այն պատճառով, որ դրանք այնքան էլ հեռու չեն»,- գրում թերթը:
Թերթը նաև տեղեկացնում է, որ Օբամայի դստեր ծննդյան օրը հուլիսի 4-ին է` ԱՄՆ անկախության օրը: