Իսպանիայի Լա Լիգայի 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ն այսօր մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «Խետաֆե»-ի հետ:
Կարլո Անչելոտիի սաները վստահ հաղթանակ տոնեցին` մրցակցի դարպասն ուղարկելով 3 անպատասխան գնդակ: Հաջողության հասան Խեսե Ռոդրիգեսը, Կարիմ Բենզեման և Լուկա Մոդրիչը:
«Ռեալ»-ն այս հաղթանակի շնորհիվ վաստակած միավորների թիվը հասցրեց 60-ի: Այդքան միավոր են վաստակել նաև լավագույն եռյակում գտնվող մյուս 2 թիմերը` «Բարսելոնա»-ն ու Մադրիդի «Ատլետիկո»-ն:
«Խետաֆե» – «Ռեալ»` 0:3
0:1 Խեսե (6’), 0:2 Բենզեմա (27’), 0:3 Մոդրիչ (65’)
Getafe 0-3 Real Madrid by Goals_Arena







































