shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր` փետրվարի 16-ին, ոստիկանության Մեծամորի բաժին քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Այգեգործական ընկերության 2-րդ թաղամասի վագոն-տնակներից մեկում կնոջ դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը` Մեծամորի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչները` բաժնի պետի տեղակալ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Տեղում օպերտաիվ քննչական խումբը պարզել է, որ մահացածը Չարենցավան քաղաքի բնակիչ 43-ամյա Ժենյա Հարությունյանն էր, ում մահը ըստ դատաբժշկի նախնական եզրակցության վրա է հասել դաժան ծեծի հետևանքով:
Մանրամասները՝ shamshyan.com-ում









































