Sunday, 05 07 2026
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:15
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը

Վստահ եմ՝ Երևանը կմնա իր խոսքի տերը և չի փորձի ներգրավվել Արցախի ընտրություններին

2020 թվականին Արցախում սպասվում են Ազգային ժողովի և նախագահի ընտրություններ: Արցախյան հնարավոր ներքաղաքական զարգացումները քննարկելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանին:

Մեր զրուցակցի կարծիքով՝ այն գլոբալ փոփոխությունները, որ տեղի են ունեցել Հայաստանում, բնականաբար իրենց արտահայտությունն են գտնելու նաև Արցախում. «Արցախը հայկական ոգու զարթոնքի փոփոխությունների մեջ է»:

Դիտարկմանը, որ շրջանառվում են բազմաթիվ անուններ, որոնք հավակնում են Արցախի նախագահի պաշտոնին, Թևան Պողոսյանն ասաց. «Ես վստահ եմ, որ էլի կուսակցություններ են լույս աշխարհ գալու: Ինձ թվում է՝ մենք ունենալու ենք մոտ 10-11 թեկնածու»: «Այնտեղ պետք է այնպիսի մակարդակի ընտրություններ անցկացվեն, որ որևէ մեկի մեջ կասկած չլինի, որ իրենք հենց ընտրված ներկայացուցիչներն են, և իրենք են լինելու այն մարդիկ, ովքեր պետք է միանան բանակցային սեղանին, իսկ մենք պետք է նպաստենք, որ այդ ընտրությունների արդյունքները աշխարհում դառնան լրջագույն. այստեղ աշխատանք ունի անելու Հայաստանը»,- հավելեց նա՝ հիշեցնելով բանակցային սեղանին Արցախի անունից չբանակցելու Հայաստանի դիրքորոշումը:

Թևան Պողոսյանը վստահ է, որ Երևանը կմնա իր խոսքի տերը և չի փորձի ներգրավվել Արցախի ընտրություններին. «Զարգացման այս նոր փուլը ունենալու է իր յուրահատկությունները ինչպես դիվանագիտական ձևով ներկայացնելու, այնպես էլ մեր ներքին լսարանի համար. անհնարին է Արցախին մենակ թողնել, բայց դրա հետ միասին պետք է գիտակցել, որ Արցախը որևէ մեկի գրպանում ո՛չ բլիթ է, ո՛չ որևէ խաղալիք, որ մեկը կարողանա հանի և վրայից մի մաս պոկի-տանի և մեկին տա: Արցախի խոսքն իր տեղն ունի»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում