ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանին մոտ է «Չելսի» տեղափոխությանը: Ինչպես հայտնում է Le Figaro-ն, լոնդոնյան ակումբը մտադիր է ուրուգվայցի ֆուտբոլիստի հետ նախնական պայմանագիր ստորագրել մինչև աշխարհի 2014 թվականի առաջնության մեկնարկը:
Տեղեկությունների համաձայն` Կավանին պատրաստ է փոխել ակումբային գրանցումը, քանի որ չի ցանկանում միշտ գտնվել Զլատան Իբրահիմովիչի ստվերում:
Գործարքի արժեքը կարող է 61 մլն եվրո կազմել: Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում ուրուգվայցին 21 հանդիպում է անցկացրել և 13 գոլ խփել:







































