Ճապոնիայից տեխնոլոգների մի խումբ առաջարկել է համացանցի ապահովման համար wi-fi հաղորդիչն ամրացնել խավարասերի մեջքին՝ հայտնում է rosbalt.ru-ն:
Ճապոնիայում այս միջատների երկարությունը հասնում է 4 սմ-ի, ինչը նրանց հնարավորություն է տալիս կրել միկրոսխեման:
Նորույթի առավելությունն այն է, որ հասանելիության «կետը» լիցքավորել պետք չէ, քանի որ մարտկոցի մեջ տեղադրված է հեղուկի հատուկ կուտակիչ, որն արտադրում են հենց միջատները՝ փոխանցում է «ԵվրոՍՄԻ» պորտալը:
Հեղինակները հույս ունեն, որ նոր միջոցը համացանցով կապահովի բարձր շենքերն ու մեծ տարածությունները՝ հատկապես հաշվի առնելով խավարասերների շարժվելու մեծ արագությունը և թռչելու ունակությունը:
Միակ խնդիրը միջատների կյանքը պահպանելն է, քանի որ դրանց կարող են թերթով սատկացնել կամ տրորել. մարդիկ ևս հոգեբանորեն չեն կարողանում հանգիստ վերաբերվել այս միջատների հարևանությանը:










































