Dubai Mall-ը հսկայական առևտրաժամանցային կենտրոն է, որտեղ ամենից դիտարժանը հսկայական ակվարիումն է: Այդտեղ բնակվում են 33 հազար ծովային կենդանիներ: Այստեղ են ժամանում ամբողջ աշխարհից բազմաթիվ մարդիկ՝ տեսնելու այն:
Արվեստի այդ գործի լայնությունը 32.88 մետր է, բարձրությունը՝ 8.3 մետր: Այն կառուցվել է արաբ շեյխերի միջոցներով՝ 2008-ին: Ներսից ակվարիումը բաժանված է մի քանի գրաֆիկական գոտիների: Աշխարհում չկա դրա նման երկրորդը, ուստի այն գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում:
Մի քանի հարյուր դոլարի դիմաց ակվարիումում կարելի է 20 րոպե լողալ՝ 3 մարդուց բաղկացած խմբով:
Այդտեղ բնակվում են շնաձկների տարբեր տեսակներ, ջրային կրիաներ, խեցգետիններ, պինգվիններ և այլն՝ գրում է Mirfaktov-ը:







































