Այս շաբաթներին քաղաքապետարանում մետրոյի զարգացման մասին պարբերաբար խորհրդակցություններ են տեղի ունենում և հանդիպումներ պոտենցիալ ներդրողների հետ: Հայտնի է, որ Սովետի տարիներին Բարեկամությունից մինչև Հրազդանի ձոր՝ այսօրվա Թումոյի դիմացի կիրճը, թունելը գրեթե ամբողջությամբ կառուցված է: Ըստ նախագծի՝ մնում է ձորի բերանից կամուրջ կառուցել մինչև Աջափնյակ ու կայարանը բացել էնտեղ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Բայց քանի որ գնացքատար կամրջի կառուցումը բավական թանկ հաճույք է, այս ընթացքում առաջարկ եղավ՝ կառուցել ավելի թեթև կոնստրուկցիայով կամուրջ՝ միայն հետիոտնի համար: Այսինքն՝ մետրոյի կայարանը վերջանալու էր թունելի մոտ, և ուղևորները ճանապարհը մինչև Աջափնյակ շարունակելու էին ոտքով՝ լավագույն դեպքում, շարժասանդուղքի վրայով (ինչպես օրինակ, մեծ օդանավակայաններում):
Սա հարմար տարբերակ էր այնքանով, որ անհամեմատ փոքր ծախսի շնորհիվ հնարավոր կլիներ մետրոյի կայարան բացել ու ըստ էության, կատարել նախընտրական խոստումը:
Բայց քաղաքապետ Մարությանը դեմ էր այս գաղափարին, որովհետև դա կնշանակեր, որ զգալի ծախսերով հանդերձ, փաստորեն, կկասեցվեր մետրոպոլիտենի զարգացումն այս ուղղության վրա: Քաղաքապետն իր թիմի հետ միասին գերադասեց գնալ ավելի դժվար ճանապարհով ու փորձել կառուցել կայարան Հրազդանի աջ ափին՝ հեռանկարում այն դեպի Դավթաշեն զարգացնելու հույսով:
Սրա համար պետք կլինի շահագրգռել բիզնեսին՝ շինարարություն սկսելու այդ հատվածում եւ մասնակցելու մետրոյի շինարարությանը: Բացի դրանից՝ այս կայարանի կառուցումն ու հետագա զարգացման ռեալ հեռանկարը ավելի գրավիչ կդարձնի թաղամասը կառուցապատողների համար ու միաժամանակ թույլ կտա լուծել Աջափնյակի վթարային ու հնացող բնակֆոնդի թարմացման խնդիրը:
Տեսանյութը՝ առաջին մեկնաբանությունում»։
https://www.facebook.com/Yerevanofficial/videos/299153614101954/?v=299153614101954
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10215216539712549&id=1405208089








































