Հինգամյա Նորթը նկարահանվել է WWD ամսագրի համար:
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեստի ավագ դուստրը՝ Նորթը, բազմիցս հայտնվել է տարբեր ամսագրերի էջերում: Սակայն, ամսագրի շապիկի համար, առանց աստղ մայրիկի, նա նկարահանվել է առաջին անգամ: Հինգամյա աղջիկը նկարահանել է WWD ամսագրի հատուկ թողարկման համար, որը լույս կտեսնի մարտին, հաղորդել է Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջում:

«Իմ ամենաոճային և գեղեցիկ փոքրիկը՝ Նորթն առաջին անգամ նկարահանվել է ամսագրի շապիկի համար, WWD-ի համար: Նա սիրում է գեղեցիկը և նորաձևությունը, և նրան այնքա՜ն է դուր գալիս կեցվածք ընդունելը»,- լուսանկարների շարքը մեկնաբանել է Քիմը:

Նորթը տեսախցիկների առաջ հայտնվել է գույնզգույն հանդերձանքներով և վառ դիմահարդարմամբ:

Աստղի բաժանորդները ենթադրել են, որ այս նկարահանումներից հետո փոքրիկ Նորթն իսկական մոդելային կարիերա կսկսի:











































