Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն մեկնաբանել է իր թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի ցուցադրած խաղը:
Հիշեցնենք` «Ռայո Վալյեկանո»-ի դեմ հանդիպմանը «կապտանռնագույններ»-ը հաղթանակ տարան 6:0 հաշվով, իսկ Մեսսին դարձավ դուբլի հեղինակ` սահմանելով հերթական ռեկորդը:
«Ես կցանկանայի մտածել, որ Մեսսին արդեն իր լավագույն մարզավիճակում է: Եթե նա ձգտում է, կարող է գերազանցել ցանկացած ռեկորդ: Լեոն դեռ 26 տարեկան է, սակայն, կարծում եմ, արդեն կորցրել է սահմանած ռեկորդների հաշիվը: «Բարսելոնա»-ն, ինչպես նաև Արգենտինան, հաճույքով են հետևում նրա խաղին»,- կատալոնական ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Մարտինոյի խոսքերը:







































