Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

23-ամյա «Տուտին» Հյուսիսային պողոտայի մերձակայքում դանակահարել է իրեն «մի տեսակ վատ նայող» երիտասարդին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ավարտվել է Գուրգեն Գրիգորյանի գործի դատական քննությունը:

23-ամյա Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը խուլիգանական դրդումներով ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով:

Մեղսագրված արարքի համար Գուրգեն Գրիգորյանը կալանքի տակ է առնվել 2017 թվականի նոյեմբերի 7-ին: Ընդամենը ամիսներ առաջ՝ մայիսի 3-ին, Գուրգեն Գրիգորյանը մեղավոր էր ճանաչվել գողության ու գողության փորձի համար, դատապարտվել էր 2 տարի 6 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն էր կիրառվել ու սահմանվել փորձաշրջան՝ 1 տարի 6 ամիս ժամանակով:

Խուլիգանական դրդումներով դանակահարությունը, փաստորեն, ըստ դատական ակտի, Գուրգեն Գրիգորյանը կատարել է՝ գտնվելով փորձաշրջանի մեջ:

Ըստ դատական ակտի՝ 2017 թվականի հոկտեմբերի 14-ին՝ Երևանի հիմնադրման տոնի օրը, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում՝ Տերյան փողոցի և Հյուսիսային պողոտայի խաչմերուկի մոտակայքում, Գուրգեն Գրիգորյանը խուլիգանական դրդումներով՝ չնչին առիթով ՝ Արման Ա.-ի նայվածքը իր համար «վիրավորական» համարելով, մոտեցել է վերջինիս, ներկայացել է «Տուտի» մականունով, ապա ավելի հանգիստ տեղում զրուցելու առաջարկով Արման Ա.-ին ուղեկցել է Կողբացի փողոցի մոտակայքում գտնվող կիսակառույց շենքի բակային խուլ հատված, որտեղ առանց երկար-բարակ խոսելու՝ սուր կտրող-ծակող գործիքով շուրջ յոթ հարված է հասցրել Արման Ա.-ին ու նրա առողջությանը պատճառել ծանր վնաս՝ կրծքավանդակի հետին մակերեսի, աջ գոտկային շրջանի ծակած-կտրած, մկանների վնասումով, եզրային կրծքաօդահավաքով զուգորդված վերքերի ձևով:

Դատարանում Գուրգեն Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Տուժող Արման Ա.-ն հայտնել է, թե դեպքի օրը՝ 2017 թվականի հոկտեմբերի 14-ին, իր ընկերներ Գառնիկի, Ստեփանի, Գասպարի ու Վահագնի հետ «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը մասնակցելու նպատակով գնացել է Հյուսիսային պողոտա:

Ժամը 21-ն անց 30-ի սահմաններում Տերյան փողոցի ու Հյուսիսային պողոտայի խաչմերուկի մոտակայքում նկատել են կենդանի երաժշտության ներքո պարող մարդկանց: Մոտեցել են: Այնտեղ ինքը նկատել է, որ մի երիտասարդ ուշադիր նայում է իրեն: Երբ իրենց հայացքները հանդիպել են, այդ երիտասարդն ինչ-որ բան է հարցրել, բարձր երաժշտության ու աղմուկի պատճառով ինքը չի լսել: Մոտեցել է նրան, որ հասկանա՝ ի՞նչ է ասում: Վերջինս առաջարկել է քայլել ու զրուցել: Քայլելու ընթացքում ինքը նկատել է, որ իրենց հետևից գալիս են ևս հինգ երիտասարդներ:

Նրանցից մեկը՝ մոտ 170 սմ հասակով, 22-25 տարեկան, սպիտակամաշկ, այտին՝ մեծ խալ, երկար, հարթ մազերով, իրեն ներկայացել է «Տուտի» մականունով և սկսել է իր հետ խոսել «ապե»-ով: Ինքը նրան զգուշացրել է, որ իր հետ նորմալ խոսի: Քայլելով հասել են Կողբացի փողոցի մոտակայքում գտնվող կիսակառույց շենքի բակ: Այնտեղ հիշյալ վեց երիտասարդները, առանց որևէ բան ասելու, ոտքերով ու ձեռքերով իրեն բազմաթիվ հարվածներ են հասցրել: Իրեն ծեծելուց հետո նրանք վազելով հեռացել են: Ինքը ոտքի է կանգնել, դուրս է եկել փողոց, որտեղ լույսի տակ նկատել է, որ շորերն ամբողջովին արյան մեջ են: Իրեն զանգել է ընկերներից՝ Գառնիկը, ինքը նրան հայտնել է, որ ծեծի է ենթարկվել, գտնվում է Մաշտոցի պողոտայի ու Պուշկինի փողոցների խաչմերուկում: Մինչև Գառնիկի գալը ինքը ծակծկոց է զգացել մեջքի մասում, հասկացել է, որ վնասվածքներ ունի:

Ժամը 22-ն անց 30-ի սահմաններում իրեն է մոտեցել Գառնիկը, բարձրացրել է իր շապիկն ու ասել է, թե մեջքի հատվածում կտրած-ծակած վերքեր կան: Պատահական տաքսիով գնացել են Սեբաստիա փողոցում գտնվող դեղատուն, որի աշխատակիցը Գառնիկի ընկերն էր: Նա նայել, ասել է, որ վերքերը խորն են ու վտանգավոր, հարկավոր է անհապաղ հիվանդանոց տեղափոխել: Գառնիկը զանգել է շտապօգնություն, իրեն տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն ու վիրահատել են:

Տուժող Արման Ա.-ն իր ցուցմունքը պնդել է Գուրգեն Գրիգորյանի հետ առերես հարցաքննության ժամանակ: Տուժողը քաղհայցի պահանջ չի ն երկայացրել:

Գուրգեն Գրիգորյանի հայրը նախաքննական ցուցմունքում հայտնել է, թե որդուն վաղ մանկուց՝ դեռ երեք տարեկանից «Տուտի» են ասում: Վկան համոզմունք է հայտնել, որ որդին՝ Գուրգենը, առնչություն չունի տվյալ դեպքի հետ: Դատարանում նա հրաժարվել է ցուցմունք տալուց՝ օգտվելով իր սահմանադրական իրավունքից:

Նախաքննության ընթացքում իրականացվել է «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական գործողություն: Ամբաստանյալի շահերի պաշտպանը միջնորդել է այդ գործողության արդյունքները ճանաչել անթույլատրելի ապացույց, սակայն դատարանը մերժել է պաշտպանի միջնորդությունը՝ արձանագրելով, թե «Ներքին դիտում» իրականացնելու արդյունքները ձեռք են բերվել ու գործին կցվել են օրենքով սահմանված ու թույլատրելի կարգով:

Դատարանը հետազոտել է «Ներքին դիտման» տեսագրությունը և այն զննության ենթարկելու արձանագրությունը, ըստ որի՝ տեսագրությունը կատարվել է աշխատասենյակում: Զրույցը վարող տղամարդը հարցեր է տվել Գուրգեն Գրիգորյանին: Վերջինս ասել է, թե դեպքի պահին իրենք երեք հոգով են եղել: Միջադեպի պատճառը եղել է «նայվածքը, որի պատճառով վիրավորվել է իր ինքնասիրությունը…»: Գուրգենը հայտնել է, թե տուժողին դանակով հարվածել է միայն ինքը, իսկ ընկերները հարվածել են ձեռքերով: Դանակն ինքը շպրտել-կորցրել է, տեղը չի կարող ցույց տալ…

Գուրգենն ասել է, թե չի իմացել, որ տուժողը՝ Արման Ա.-ն, անչափահաս էր:

Գուրգենն ասել է, թե «ներվային խնդիրներից» է առաջացել ամեն ինչը… Ինքը դանակով մի անգամ հարվածել է տուժողի կրծքին, հետո պտտվել է, որ փախչի ու չի հիշում՝ թիկունքից քանի անգամ է հարվածել տուժողին…

Դեպքի հանգամանքները ավելի մանրամասն ներկայացնելու առաջարկին Գուրգենը պատասխանել է, թե տուժողը սկզբում իր վրա է նայել «մի տեսակ վատ հայացքով», նրան ինքն հասկացրել է, որ առաջանա՝ բան ունի ասելու: Երբ նա մոտիկացել է, ինքը հարցրել է՝ ո՞նց ես: Նա գոռալով պատասխանել է. «Լավ եմ, դո՞ւ ոնց ես»: Ինքն ասել է, թե այդ տեղում տեսանկարահանող սարքեր կան, ավելի լավ է՝ գնան մի այլ տեղ խոսեն: Երբ քայլել են, այդ տղան՝ Արմանը, անընդհատ գոռգոռացել է իր վրա, ինքը նրան հարցրել է. «Իմ հետ խի՞ ես տենց խոսում, մտածում ես՝ արժի՞ ինձ հետ ըտենց խոսալ»: Նա պատասխանել է, թե էդպես պիտի խոսի, ինքը նրան ասել է. «Արի, ախպեր», ու գնացել են…

Գուրգենն ասել է, թե Արմանի հետ էլի տղաներ կային, բայց նրանք փախել են, Արմանը մենակ է մնացել… Ըստ Գուրգենի՝ իր մոտ «բաբշկա» մեծ դանակ է եղել, և առաջինն ինքն է հարվածել տուժողին…

Դատարանն արձանագրել է հանցագործությունների կատարման ռեցիդիվ Գուրգեն Գրիգորյանի կողմից, հաշվի է առել, որ նա հանցավոր արարքը կատարել է՝ նախորդ հանցավոր արարքի համար լինելով փորձաշրջանի մեջ:

Գուրգեն Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և դատապարտվել է 5 տարի ազատազրկման: Դատարանը վերացրել է նախորդ դատավճռով Գրիգորյանի նկատմամբ կիրառված պայմանական դատապարտությունը և նշանակված պատժին մասնակի գումարել է նախորդ պատժի չկրած մասից 6 ամիս ազատազրկում:

Գուրգեն Գրիգորյանը վերջին հաշվով դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի նոյեմբերի 7-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում