Ստամբուլի ոստիկանությունը 295 գործող զինծառայողների ձերբակալման օրդեր է տվել, որոնց կասկածում են Ֆեթուլլահ Գյուլենի շարժման կողմնակիցների գործունեությանը մասնակցություն ունենալու մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Կասկածյալների գրանցման վայրերում, ինչպես նաև Ստամբուլի մի շարք շրջաններում հատուկ գործողությունները սկսվել են անցած գիշեր։ Նշվում է, որ զինծառայողների շարքում կան նաև սպայական կազմի ներկայացուցիչներ՝ մեկ փոխգնդապետ և ութ մայոր։











































