ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր և ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը չի կիսում Գագիկ Ջհանգիրյանի այն կարծիքը, թե կառավարման կիսանախագահական համակարգում Ազգային ժողովը վերահսկողական ավելի շատ լիազորություններ ուներ, և Հայաստանի համար խորհրդարանական համակարգը վաղաժամ էր:
«Կիսանախագահական համակարգում գործադիրի լիազորություններ ունի նաև հանրապետության նախագահը, որը ըստ էության դուրս է մնում խորհրդարանական վերահսկողության շրջանակներից: 2015-ից Հայաստանում գործող այս մոդելը արտացոլում է եվրոպական զարգացման թրենդները, եվրոպական պետությունների մեծամասնությունն անցել է կառավարման խորհրդարանական ձևին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով, սակայն, որ մյուս մոդելները ևս գոյության իրավունք ունեն:
Նրա խոսքով՝ ընտրական օրենսդրության լուծումների և Կուսակցությունների մասին օրենքի համապատասխան փոփոխությունների պարագայում կարող ենք պարարտ հող ստեղծել կուսակցական կյանքը շատ ավելի ակտիվ դարձնելու, կուսակցությունների դերակատարությունն ավելի բարձրացնելու համար:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: