Իտալիայում Ryanair և Wizz Air ավիաընկերությունները տուգանվել են վերջերս ուղեբեռի սահմանափակումներ մտցնելու համար։ Այդ մասին հաղորդում է DW-ն:
Երկու ավիաընկերություններն էլ այժմ ստիպված են Իտալիային միլիոնավոր եվրոների տուգանքներ վճարել։ Պատճառն ձեռքի ուղեբեռի սահմանափակումներն են։
Տուգանքների մասին որոշումը կայացվել է իտալական AGCM հակամենաշնորհային գործակալության կողմից: 2018-ին ձեռքի ուղեբեռի համար ներդրված լրացուցիչ վարձավճարը անարդար առևտրային պրակտիկա է՝ ըստ գործակալության եզրակացության:
Ryanair-ը տուգանվել է երեք միլիոն եվրո, իսկ Wizz Air- ը 1 միլիոն եվրո:








































