Sunday, 05 07 2026
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Տնտեսական հեղափոխության քաղաքացիական խողովակները

Հայաստանում տնտեսական հեղափոխության կառավարության ծրագրով հայտարարված մեկնարկը արժանացավ ամենատարբեր գնահատականների, քննադատության և խրախուսանքի, հաշվի առնելով այդ կապակցությամբ վարչապետի արած մի շարք հայտարարություններ: Այդուհանդերձ, մի բան աներկբա էր, որ տնտեսական հեղափոխությունը Հայաստանում ունի պահանջարկ ու սպասում, թեև, իհարկե, դեռևս չունի ձևակերպված գաղափարական, գաղափարախոսական հենք կամ գաղափարաբանական մոտիվացիոն դաշտ, միաժամանակ, դեռևս, հանրայնորեն հասկացված չէ իբրև մեխանիզմ: Այն, որ այդ հեղափոխության առաջնային սպասումներն ու պահանջները ուղղված են իշխանությանը, և իշխանությունն է դիտարկվում արդյունք ստեղծելու պատասխանատվության գլխավոր ու առաջնային կետ, միանգամայն բնական է, տրամաբանական և անհրաժեշտ:

Ի վերջո, որևէ մեկ այլ սուբյեկտ Հայաստանում չունի տնտեսական հեղափոխության ուղղությամբ քայլելու, միաժամանակ էլ այդ ուղղությամբ քայլողներին խանգարելու կամ խրախուսելու ավելի մեծ գործիքակազմ: Ըստ այդմ, հանրային պահանջները այդ պարագայում ապահովում են «գերիշխող» դիրք ունեցող իշխանության պատասխանատվության տակ գտնվելը, նույն այդ իշխանության համար, քանի որ Նիկոլ Փաշինյանն էլ շատ հստակ արձանագրեց, որ ձախողումը լինելու է իրենը, ինչն այլ կերպ նշանակում էր իշխանությանը: Ըստ այդմ, հանրային պահանջների մամլիչը այդ իշխանությանը զգոն պահելու համար է, ու դրանով իսկ կարևոր: Մյուս կողմից, սակայն, իրավացի է նույն Փաշինյանը, որ պնդում է, թե չի կարող հեղափոխություն լինել առանց քաղաքացու: Վիճել այդ հանգամանքի հետ կնշանակի գլխով զարկվել պատին: Ի վերջո, քաղաքացին պետք է ներգրավվի մասնակցի կարգավիճակով, որպեսզի կարողանա ձեռք բերել նաև ազդեցություն ու վերահսկողություն այդ հեղափոխության քաղաքականության նկատմամբ: Այստեղ շատ կարևոր նշանակություն են ստանում ինստիտուցիոնալ հարթակները, սոցիալական շերտավորումները, որպես քաղաքացու մասնակցային գործառույթի իրացման խողովակներ, ինչպես պետական ինստիտուտներն իշխանության մասնակցության խողովակ են, կամ քաղաքացու՝ իշխանության միջոցով մասնակցության: Ի վերջո, իշխանությունն էլ քաղաքացու մասնակցություն է, պարզապես պատվիրակված՝ քաղաքացին ձևավորում է իշխանություն և պատվիրակում որոշակի գործողություն ու ակնկալիքներ:

Հակառակ կողմից հեղափոխությանը մասնակցելու համար քաղաքացին պետք է որոշակի պատվիրակումներ հղի արդեն ոչիշխանական, ոչկառավարական խողովակների միջոցով, և այստեղ իհարկե ի հայտ է գալիս Հայաստանի նոր իրավիճակի համար կարևորագույն հարցերից մեկը՝ ոչ կառավարական, հանրային հարթակների, ինստիտուտների գործունեությունը, դրանց վերափոխումն ու արդիականացումը, դրանց համապատասխանեցումը տնտեսական հեղափոխության խնդիրներին ու հրամայականներին: Բանն այն է, որ Հայաստանում ինչպես իշխանական-քաղաքական համակարգն է եղել ցուցանակային, այնպես էլ առավելապես ցուցանակային կամ «նեղ պրոֆիլային» է եղել ոչ կառավարական, հանրային, քաղաքացիական սեկտորը, այդ համակարգը: Այն կամ գործել է իշխող համակարգից եկած որոշակի պատվերների, կամ կոնտրպատվերների շրջանակում, կամ գործել իշխող համակարգի դեմ ուղղակի, թե անուղղակի պատվերների շրջանակում:

Ընդ որում, իշխող համակարգի դեմ պատվիրակված գործունեության մի ահռելի մասը եղել է օբյեկտիվ պատվեր՝ հաշվի առնելով այն անօրինական, հակասահմանադրական բնույթը, որ ունեցել է այդ համակարգը: Բայց, բոլոր դեպքերում, գործնականում դա է եղել ոչ կառավարական սեկտորի գործունեության առանցքային հունը, տրամաբանությունը: Այլ կերպ ասած, գործել է ապամոնտաժման կամ կազմաքանդման տրամաբանությունը, դա է գերիշխել այն ինստիտուտներում, որոնք չեն եղել իշխանական կոնտրպատվերի դաշտում: Ի դեպ, հենց այդ ինստիտուտների հակակշիռ որպես իշխանությունը դաշտում ձևավորել է իր բջիջներն ու իջեցրել է կոնտրպատվերները: Հասկանալի է, որ թավշյա հեղափոխությունից հետո գործնականում մի ակնթարթում այդ ամենը հայտնվում է խաղից և տրամաբանությունից դուրս, արձանագրելով էֆեկտիվության շեշտակի անկում: Ընդ որում նկատելի է, որ այդ խնդիրը լուծելու համար մի շարք քաղաքացիական կառույցներ փորձում են այժմ էլ գտնել հին շեշտադրումների ինֆորմացիոն առիթներ նոր իշխանության գործողություններում: Դա հնարավոր է, բաց հնարավոր չէ գալ անհրաժեշտ էֆեկտիվության, ինչպիսին, օրինակ, նախկին համակարգի ժամանակաշրջանում եղածն էր: Պատճառը մի շարք հանգամանքներ են, այդ թվում և այն, որ նախկին իշխանության համակարգն էլ նույն տրամաբանության դաշտ է փորձում բերել իր նախկինում կոնտրպատվերների համար ձևավորած բջիջները, ու նաև ստեղծում նորերը:

Այլ կերպ ասած՝ հին տրամաբանության մեջ նույն «խրամատում» են հայտնվում նախկինում միմյանց դեմ պայքարող կողմերը, որտեղ գերիշխողը արդեն ոչ թե քաղաքացիական, այլ նախկին համակարգի քաղաքական շահն է: Մինչդեռ, տնտեսական հեղափոխությանը հանրային մասնակցության խնդիրը պահանջում է ապամոնտաժման տրամաբանությունից դուրս եկած և ստեղծարար ռեժիմում գործունեության իմաստավորում գտած քաղաքացիական սեկտորի առկայություն, որը քաղաքացիական մասնակցության կարևորագույն խողովակ է: Փաստացի, այսօր Հայաստանում խոշոր հաշվով դադարել է գործել այդ առանցքային խողովակներից մեկը, դադարել է լինել արդիական օրակարգ ձևավորող, ինչը տնտեսական հեղափոխության փուլի առանցքային խնդրի՝ գաղափարական-մոտիվացիոն հենքի ձևավորման հիմնարար միջոց է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում