Sunday, 05 07 2026
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:15
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը

«Հրազդանի ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի մոտ 400 աշխատակիցներ հավաքվել են գործարանի մետ և սեփականատիրոջից իրենց աշխատավարձերն են պահանջում. Shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 21-ին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի բակում են հավաքվել մեծ թվով քաղաքացիներ, ովքեր պահանջում են, որ գործարանի ղեկավարությունը իրենց 1 ամսվա աշխատավարձը կանոնավոր վճարի, ինչպես որ կնքված է աշխատանքային պայմանագրում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Գործարանի բակում հավաքված ասել են, որ առավոտից երեկո կանոնավոր աշխատել են՝ 380-400 հոգով: «Մեր ուզածը մեր քրտինքով վաստակածն է։ Ամեն օր չենք կարող վարկային կազմակերպությանը, էլեկտրացանցի տեսուչին, գազի տեսուչին խաբել, թե վաղը վճարումները կանենք»:

Գործարանի աշխատակիցները հայտնել են, որ իրենց հույսը կառավարությունն է, որ կարող է միջամտել և խնդիրը լուծել. «Ավել գումար մենք չենք ուզում ու պահանջում։ Պարզապես պնդում ենք, որ ժամանակին վճարեն մեր աշխատավարձերը»։

Գործարանի ներսում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ներկայացած Սուրիկ Միքայելյանը հայտարարել է, որ իրենք մարտի 5-ին հնարավոր է՝ աշխատավարձը տան: Նա պատճառաբանել է, որ ցեմենտը չի վաճառվում, դրա համար էլ չեմ կարողացել վճարել:

Այդ պատասխանը աշխատակիցներին չի բավարարել, և նրանք պահանջել են հանդիպում սեփականատեր համարվող Խաչատուրովը։

Այնուհետև աշխատակիցների հետ հանդիպել է առաքման բաժնի պետը, որը  հայտարարել է, որ ժամը 3-ին իրենք պատասխան են տալու աշխատակիցներին և նեղսրտել, թե ինչու են լրագրողի ներկայությամբ իրենց «չնչին գրոշները» պահանջում։

Այնուհետև առաքման բաժնի պետը հանդիպումը կիսատ է թողել և հեռացել։

Եթե այսօր դրական պատասխան չստանան գործարանի աշխատակիցները, կդիմեն  Կոտայքի մարզպետին, իրենց պատգամավորներին, անհրաժեշտության դեպքում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում