Այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում նաև Եղեգնաձոր քաղաքի «Տարոն» ՓԲԸ-ի տնօրենն ու աշխատակիցներ։ Նրանք կառավարությունից պահանջում էին ընկերության վրայից հանել դեռևս 20 տարի առաջ ՊԵԿ-ի կողմից դրված արգելանքը։
Նախկինում ընկերությունը մանկական հագուստ է արտադրել, ապահովել է 1200 աշխատատեղ, սակայն ընկերությունը մասնավորեցնելուց հետո ՊԵԿ-ը չի ընդունել մասնավորեցման պայմանագիրը, որից հետո՝ 20 տարի շարունակ արգելանք է դրվել ընկերության վրա։ «Պատրաստի արտադրամաս է։ Եթե արգելանքը հանվի մոտավոապես 10 օր հետո կսկսենք աշխատել։ Միայն նոր սարքավորումներ են պետք։ Եթե կառավարութոյւնը օգնի, մենք կկարողանանք նորից 1200 աշխատատեղ ապահովել»,-ասաց ընկերության տնօրեն՝ Հայկ Իսախանյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում












































