Sunday, 21 06 2026
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո

Սերժ Սարգսյանի ելույթը. ԵԿՄ համագումարում նա հեգնեց հրապարակի ազատամարտիկներին

Երկրապահ կամավորական միության տասներորդ հոբելյանական համագումարում քիչ առաջ ելույթ ունեցավ Սերժ Սարգսյանը:

«Սրբազան հայրեր, սիրելի մարտական ընկերներ, հարգելի զինակիցներ, ողջունում եմ համագումարի մասնակիցներին, ի դեմս Ձեզ՝ բոլոր նրանց, ովքեր իրենց հոգով և գործով երկրապահ են: Այս համագումարը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ չկա ոչ պատերազմ, ոչ խաղաղություն:

Իրական պատերազմում պարտված և այդ պարտության դառը պտուղները ճաշակած հակառակորդը՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր Ղարաբաղի համար պայքարը շարունակվում է»,- ասաց Սարգսյանը:

Նա ավելացրեց, որ հակառակորդի կրակոցից զոհվում են զինվորներ, և նման արարքը սովորական մարդասպանություն է. «Նրանք չունեն ոչ կարողություն, ոչ հնարավորություն պատերազմ սկսելու համար: Ահա այս մարդասպանություններն է, որ ադրբեջանական քարոզչությունը ներկայացնում է իր ժողովրդին իբրև պայքար»:

Սարգսյանի խոսքերով՝ հակահայկականությունը այն առանցքային գաղափարն է, որի շուրջ համախմբվում է ադրբեջանական նոր ազգը. «Ահա այս ամենը դարձել են հայրենասիրության հոմանիշ, բայց հայրենասիրություն ասելով հայերը հասկանում են բոլորովին այլ բան:

Սահմանի վրա կատարվող մարդասպանություններն ունեն մեկ նպատակ, մենք չպետք է մոռանանք, որ հունվար և փետրվար ամիսները նրանց օրացույցներով սև օրերով են ծանրաբեռնված, նրանք դրա համար մեղադրում են հայերին, աշխարհում բոլորին, բայց ոչ իրենց»:

Նա ավելացրեց, որ այդ մարդասպանություններն ունեն ևս մեկ նպատակ՝ բացառել հայ և ադրբեջանցի ժողովուրդների փոխըմբռնման փոխհասկացողության հնարավորությունը. «Թույլ չտան, որ հայ և ադրբեջանցի մարդիկ գոնե բարևեն միմյանց, թույլ չտան, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդները միմյանց ներելու և միմյանց ձեռք սեղմելու հնարավորություն ունենան, սա համարում եմ ամենավտանգավորը մեր երկու ժողովուրդների համար:

Քսան տարեկանը չբոլորած մեր երիտասարդները սահմանի վրա կանգնում են այնպես, ինչպես ժամանակին դուք եք կանգնել, չնեղանաք, բայց երբեմն ավելի լավ, քան մենք: Բոլոր այն խոսակցությունները, թե մեր նոր սերունդը այլասերվել է և պակաս հայրենասեր է՝ մնում են լոկ խոսակցություններ, ամեն օր կյանքը մեզ հակառակ օրինակներ է տալիս: Տղեք, ոչ մեկը ավելի խորը չի պատկերացնում պատերազմ կորչվող չարիքը, մենք ուզում ենք ապրել, աշխատել և արարել: Ակնհայտ է, որ տեսանելի ապագայում մեզ հանգիստ չեն թողնելու:

Բաքվի ռեժիմին թվում է՝ եթե մենք չենք թաքցնում մեր կորուստները, մենք թույլ ենք, նրանց թվում է՝ եթե մենք չենք մոլորեցնում մեր ժողովրդին, մենք թույլ ենք, նրանց թվում է՝ եթե մենք բաց, հրապարակավ քննարկում ենք երկրի բոլոր խնդիրները, մենք թույլ ենք:

Դրա համար էլ մենք նրանց պես ողորմելի քարոզչություն տանելու կարիք չունենք, դրա համար էլ մենք հաղթել ենք, դրա համար էլ մեր հաղթանակը անշրջելի իրողություն է: Դուք գիտեք ինչպես ժամանակին ընկավ իր իսկ քարոզչական ծուղակը, շատ-շատերը հիշում են, որ իննսունականներին ով դառնում էր Ադրբեջանի Պնախարար, իր պարտքն էր համարում հաջորդ իսկ օրը հայտարարել, որ ինքը անպայման մեկ շաբաթ հետո Ստեփանակերտում թեյ է խմելու, բայց ի ուրախություն մեզ ակնհայտ է, որ Ստեփանակերտում նրանց որևէ մեկը չէր պատրաստվում թեյ հյուրասիրել»:

Սարգսյանի խոսքերով՝ մենք այսօր վկա ենք նույն քարոզչությանը. «Թող շարունակեն, դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, մենք ունենք ծանր փորձություններով անցած հասուն և փայլուն երիտասարդներ, մենք ունենք ապրելու, մանավանդ լավ ապրելու մեծ ցանկություն, իրականություն ենք դարձնելու մեր ցանկությունը և հեռուներից հետ ենք բերելու մեր հարազատներին:

Հարգելի երկրապահներ, ձեզնից յուրաքանչյուրը շատ բան է տվել մեր երկրի համար, հայոց բանակի կայացման համար, փառք ու պատիվ ձեզ դրա համար, այսօրվա մեր կռիվը մեր երկրի վերելքի համար է, հուսահատության ցանկացած դրսևորման դեմ է, աղքատության ճիրաններում հայտնված յուրաքանչյուր մեր հայրենակցի համար է:

Իհարկե, այս ամենը նախևառաջ պետության պարտականությունն է, բայց ակնհատ է, որ միասնականությունն ու համախմբումն է հաջողության հասնելու առաջին նախապայմանը, դրանք իրականացնելու համար անհրաժեշտ եղավ հետևողականություն ու նվիրվածություն:

Մենք ունենք երկրապահների ձայնը խրոխտ, բայց և տարբեր անհատների նվնվոցը հրապարակներում, թե մենք երկիր ենք պահել, արյուն ենք թափել, թե կամ շատ բարձրացրեք մեր թոշակները, թե չէ հեղափոխություն ենք անում: Մենք շատ լավ գիտենք՝ ով որտեղ և ինչքան արյուն է թափել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում