Թուրքիայի Բելեկ քաղաքում մարզումային հավաք է անցկացնում Դոնեցկի «Մետալուրգ»-ը, որի կազմում է հանդես եկող Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը երկու անգամ աչքի է ընկել հունգարական ՄՏԿ-ի դեմ ստուգողական հանդիպման ժամանակ:
«Հորդ անձրևի պատճառով բարդ էր խաղալ: Կարողացանք իրացնել մեր պահերը և հաղթեցինք։ ՄՏԿ-ն բարդ մրցակից է, նրանք սովոր են արագ ֆուտբոլ խաղալ։ Սակայն մենք ավելի ուժեղ էինք։ Առաջին խաղակեսում հանդես էի գալիս հարձակվողի դիրքում, իսկ ընդմիջումից հետո՝ կիսապաշտպանության ձախ եզրում։
«Զենիթ»-ի» դեմ հանդիպման ժամանակ խաղադաշտ դուրս եկանք շատ հանգիստ։ Հարկավոր էր ավելի պատասխանատու վերաբերվել այդ խաղին, քանի որ մրցում էինք Ռուսաստանի առաջնության լավագույն թիմի հետ»,- ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Ղազարյանի խոսքերը:
Հիշեցնենք, որ «Մետալուրգ»-ՄՏԿ հանդիպումն ավարտվել է ուկրաինական թիմի` 3:0 հաշվով հաղթանակով:










































