Աֆղանստանի հարավ-արևմուտքում գտնվող Նիմրոզ քաղաքում ուղևորատար ավտոբուսը երեկ պայթել է ճանապարհին տեղադրված ռումբի վրա: Ինչպես հաղորդում է ITAR-TASS գործակալությունը, սպանվել են 20 խաղաղ բնակիչներ, որոնց մեջ շատ են կանայք և երեխաները:
Ինչպես հաղորդել են տեղի իրավապահները, պայթուցիկ սարքը դրված է եղել մայթեզրին: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու մեղավորներին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:









































