Պահպանեք գլխուղեղի պարունակությունը: Այն ձեզ դեռ անպայման պետք կգա: Bigpicture.ru-ն բերում է 10 հանգամանք, որոնք բացասաբար են անդրադառնում ուղեղի վրա.

1. Ոչ լիարժեք քուն
Սուր արտահայտված ոչ լիարժեք քնի հետևանքով մարդն օրվա ընթացքում ընկնում է թեթև քնի մեջ: Այդ ժամանակ մարդը չի կարողանում կենտրոնանալ: Քնի պարբերական պակասի հետևանքով մահանում են ուղեղի բջիջները:

2. Նախաճաշի բացակայություն
Չնախաճաշելը բացասաբար է անդրադառնում աշխատունակության և օրվա ընթացքում մարդու տոնուսի վրա: Նախաճաշի բացակայությունը նվազեցնում է շաքարի մակարդակն արյան մեջ, ինչը նվազեցնում է և դժվարացնում է սննդանյութերի հասնելն ուղեղին:

3. Շաքարի ավելցուկ
Շաքարի չափազանց մեծ քանակությունը սպիտակուցի և սննդանյութերի յուրացման հետ կապված խնդիրներ է առաջացնում՝ սննդանյութերը չեն հասնում ուղեղին:

4. Սթրես
Սթրեսը հանգեցնում է նյարդային գրգռվածության և այնպիսի զգացողության, որ ամեն բան շուրջը փլվում է: Սթրեսը վատացնում է հիշողությունը և նվազեցնում ինտելեկտուալ պոտենցիալը:

5. Հակադեպրեսանտներ և քնաբեր
Հակադեպրեսանտների և քնաբերի օգտագործումը կարող է վատացնել հիշողությունն՝ ընդհուպ մինչև ամնեզիա, թուլամտություն և ինքնասպանության կպչուն մտքերի հարուցում:

6. Ծխել
Նիկոտինը նեղացնում է ուղեղի անոթները, ընդ որում՝ կոնյակն, ընդհակառակը՝ լայնացնում է: Սա նաև մի քանի անգամ մեծացնում է Ալցգեյմերի հիվանդության ռիսկը:

7. Արևը
Արևի բավարար լույսի բացակայությունն ուղղակիորեն ազդում է մարդու ճանաչողական ունակությունների վրա: Արևի ճառագայթից ստացվող ուլտրամանուշակագույն ճառագայթը կարգավորում է արյան շրջանառությունը, այսինքն՝ թթվածնի և սննդանյութերի հոսքը: Արևի լույսը նպաստում է սերոտոնինի՝ մարդու տրամադրության վրա ազդող հորմոնի արտազատմանը:

8. Ջուր
Ջրի պակասը հանգեցնում է ուղեղի ծավալի փոքրացմանը, զգալիորեն նվազեցնում է նրա աշխատունակությունը և հանգեցնում է գրեթե զրոյական հիշողության: Խորհուրդ է տրվում օրական միջինը 2 լ ջուր օգտագործել:

9. Տեղեկատվության ավելցուկ
Տեղեկատվության ավելցուկին ուղեղը միանշանակ է արձագանքում՝ դիմադրությամբ: Սա արտահայտվում է նրանով, որ ինչ-որ պահի տեղեկատվությունը դադարում է յուրացվել՝ ընդհուպ մինչև հիշողության խափանումներ:

10. Բազմախնդրություն
Մարդը միաժամանակ տեղեկատվության մի քանի հոսք է ընդունում, բայց դրանցից ոչ մեկը նորմալ չի ընկալում, իսկ գիտակցությունն ընտելանում է աշխատանքի նման ռեժիմին: Տեղեկատվությունն ընկալվում է մակերեսորեն, իսկ առանց գործունեության հաճախ փոփոխության կենտրոնանալն ու աշխատելը գնալով ավելի է դժվարանում:









































