«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատասխանել է «Արսենալ»-ի իր գործընկեր Արսեն Վենգերին: Ֆրանսիացի մասնագետն ավելի վաղ հայտարարել էր, որ պորտուգալացի մարզիչը չի ցանկանում իր թիմին անվանել Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքի ֆավորիտ, քանի որ վախենում է անհաջողությունից:
Հիշեցնենք, որ առաջնության մեկնարկային 26 տուրերից հետո «ազնվականներ»-ը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են առաջին հորիզոնականը, իսկ «զինագործներ»-ը 2-րդ տեղում են` առաջատարից հետ մնալով մեկ միավորով:
«Նա է անհաջողությունների մասնագետ, այլ ոչ թե ես: 8 տարի առանց տիտղոսների անցկացնելը ձախողում է: Հնարավոր է` նա ճիշտ է: Գուցե ես սովոր չեմ անհաջողություններին: Եթե ես 8 տարի շարունակ չկարողանայի տիտղոս նվաճել «Չելսի»-ի հետ, ապա կհեռանայի ակումբից և չէի վերադառնա»,- ասել է Մոուրինյոն:








































