Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Ուրցաձորի ընտրությունների ֆենոմենը եզակի չի լինելու. Գրանցված արդյունքները պետք է մտահոգեն իշխանություններին

Փետրվարի 17-ին Հայաստանի մի քանի մարզերի 24 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Այս ընտրությունները, ի տարբերություն դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների, աչքի ընկան ընտրողների բարձր մասնակցությամբ։ Արձանագրվել է 58.47 տոկոս մասնակցություն։ Առանձին համայնքներում մասնակցությունը հասել է մինչև 70-75 և անգամ 78.75 տոկոսի։ Տեղամասերում մարդիկ շատ ակտիվ էին, որոշ համայնքներում թեժ մրցապայքար էր, տեղամասերի բակերում՝ լարված մթնոլորտ։

Այս ընտրություններն առանձնացան նաև նրանով, որ մի քանի համայնքներում, որոնց ղեկավարները հեղափոխությունից հետո ստեղծված իրավիճակում պարտադրված հրաժարական ներկայացրին, նորից առաջադրվել էին և մրցակցում էին իշխանության կողմից նշանակված ժամանակավոր պաշտոնակատարների հետ։ Էլ առավել ուշագրավ է, որ որոշ համայնքներում հենց նախկիններն են հաղթանակ տարել։

Այս իմաստով ամենաուշագրավն Արարատի մարզի Ուրցաձոր համայնքն էր, որի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը 2018 թ.-ի սեպտեմբերի վերջից տեղի ունեցող ցույցերի, ճանապարհների փակումից, ինչպես նաև Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի համայնք այցելությունից հետո հրաժարական ներկայացրեց։ Դրանից հետո մարզպետ Գարիկ Սարգսյանը ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց Գևորգ Ավետիսյանին, որը համարվում էր նրա հովանավորյալը։ Այս հովանավորությունը, սակայն, չփրկեց Ավետիսյանին, և նախկին անկուսակցական համայնքապետը վերընտրվեց։ Ռաֆիկ Անդրեասյանը հավաքել է 917 ձայն՝ 216 ձայնով առաջ անցնելով համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար և Արարատի մարզպետի հովանավորյալ Գևորգ Ավետիսյանից։

Այս ՏԻՄ ընտրություններում վերընտրվել են նաև Արմավիրի մարզի բոլոր համայնքապետերը։ Այս մարզում համայնքապետ էին ընտրում հինգ համայնքում։ Նախնական հաշվարկներով՝ բոլոր համայնքապետերը վերընտրվել են, այդ թվում՝ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում ներկայացրած Վարդանաշեն համայնքի ղեկավարը: Մարզում ամենաինտրիգային ընտրությունը սպասվում էր Վարդանաշեն համայնքում: Համայնքապետ Արթուր Մանուկյանը 2018թ. նոյեմբերի 19-ին լիազորությունները վաղաժամ դադարեցնելու դիմում էր ներկայացրել ավագանուն: Նշանակվել էր ժամանակավոր պաշտոնակատար, սակայն արտահերթ ընտրությունների ժամանակ արդեն նախկին համայնքապետ Արթուր Մանուկյանը ևս ինքնաառաջադրվել էր: Ստացած քվեներով Արթուր Մանուկյանը դարձյալ ընտրվել է համայնքապետ: Նրա օգտին քվեարկել է 283 մարդ, իսկ միակ մրցակից Ալեքսան Սարիբեկյանը ստացել է 233 քվե:

Հովտամեջում թեկնածուները երեքն էին: 218 քվեով վերընտրվել է գործող համայնքապետ Արմեն Սարգսյանը: Երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն՝ Սուրեն Նավասարդյանը, հավաքել է 186 ձայն:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով՝ Ուրցաձորում գրանցված արդյունքները պետք է մտահոգեն իշխանություններին։ «Այստեղ քաղաքականություն պետք չէ փնտրել։ Գյուղացու համար կարևորը գյուղապետի աշխատանքի դրական արդյունքների արձանագրումն է, որը, ըստ գյուղապետի ընտրությունների արդյունքների, չի բավարարել խոշորացված Ուրցաձոր համայնքի բնակիչներին։ Արդյունքում իշխանությունները պարտվեցին։ Ուրցաձորի ընտրությունների ֆենոմենը եզակի չի լինելու, եթե իշխանությունները շարունակեն իրենց գործունեության մեջ առաջնորդվել նախորդների սխալները մատնանշելով և կեղծ օրակարգեր ստեղծելով՝ քիչ ուշադրություն դարձնելով հասարակության իրական պահանջների վրա։ Թավշյա հեղափոխությունից անցել է 9 ամիս, սակայն սոցիալ-տնտեսական առումով հասարակությունը դրական արդյունքները դեռ չի զգացել իր վրա, որը մարդկանց մի զգալի մասի մեջ խորը հիասթափություն է առաջացրել»,- ասաց Համբարյանը։

Քաղաքագետ Արմեն Բադալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ պետք չէ շատ քաղաքականություն և կուսակցականացում փնտրել, քանի որ ՏԻՄ-երի ժամանակ այլ օրենքներ և այլ սկզբունքներ են գործում։ Կուսակցությունները լավ ներկայացված չեն ՏԻՄ-երի ժամանակ, իսկ կուսակցության կողմից առաջադրումները դեռևս չեն բնորոշում այն, որ այդ համայնքում տվյալ կուսակցությունները մեծ հեղինակություն ունեն։ Իսկ կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուները կուսակցությունը օգտագործում են ոչ թե գաղափարական տեսանկյունից, այլ զուտ իրենց համար հաղթանակ ապահովելու համար։

«Այո, որոշ համայնքներում ՔՊ-ի թեկնածուները պարտվել են, բայց այդ թեկնածուներին ՔՊ-ն չէր առաջադրել, այլ նրանք ինքնաառաջադրվել էին։ Այստեղ կարող ենք նաև որոշակի ենթատեքստ գտնել առ այն, որ ՔՊ-ն այդ թեկնածուներին չի առաջադրել, որպեսզի նրանց պարտությունը ՔՊ-ի պարտություն չհամարվի դե յուրե։ Այս երևույթն էլ կա»,- ասաց Բադալյանը՝ հավելելով, որ այս ընտրություններից հետո, այնուամենայնիվ, շատ կարևոր հետևություն պետք է արվի առ այն, որ եթե այսուհետ այս կամ այն համայնքում տեղի ունենան բողոքներ, ընդվզումներ, պետք չէ հիմք ընդունել այն, որ դա համայնքի բոլոր բնակիչների ցանկությունն է, և հրաժարական պարտադրել համայնքապետին։

Արմեն Բադալյանի խոսքով՝ ամենալուրջ հետևությունը այն պետք է լինի, որ քաղաքական ուժերը սկսեն ավելի լուրջ ուշադրություն դարձնել ՏԻՄ-երին։ Որոշ կուսակցություններ գոնե խոշոր համայնքներում պետք է մասնակցություն ունենան։

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ևս նույն կարծիքին է, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ քաղաքականություն չկա։ «Որևէ արտառոց խնդիր չկա։ Նախկինում էլ ընտրվել- չընտրվելը տեղային խնդիր էր։ Քաղաքականությունը ՏԻՄ ընտրություններում շատ քիչ է։ Անհատների հարց է։ Գյուղացիները իրենց համայնքում ընտրում են անհատին, ոչ թե այս կամ այն կուսակցության ներկայացուցչին։ Կուսակցությունները ՏԻՄ-երի ժամանակ անելիք չունեն, քաղաքականություն չեն թելադրում։ Նույնն էլ եղավ Ուրցաձորում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երիցյանը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում